|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ցանկանում է խարխլել Անկարայի ազդեցությունը տարբեր շրջաններում, այդ թվում`Լեռնային Ղարաբաղում. ասել է թուրքական հետախուզության նախկին ղեկավար Իսմայիլ Փեքինը:
«Բայդենի նպատակն է սաբոտաժ անել այս տարածքում խաղաղության հաստատմանը: Այս քաղաքականությունը թելադրված չէ ԱՄՆ հայկական լոբբիի կողմից, ընդհակառակը՝ այն չէր կարողանա ազդել Ամերիկայի նախագահի որոշումների վրա: Նման դիվերսիան արդյունք է Վաշինգտոնի թշնամական վերաբերմունքի ամբողջ Անկարայի նկատմամբ»,- ասել է նա Lenta.ru-ին տված հարցազրույցում:
Հունիսի 11-ին ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի անդամները Սպիտակ տան ղեկավարին ուղղված նամակում շեշտել էին. «Առանց ամերիկյան ուժեղ ղեկավարության՝ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն խախտել մարդու իրավունքները և խարխլել ժողովրդավարությունը՝ ապակայունացնելով տարածաշրջանը: ԱՄՆ-ը պետք է հասկանա, որ այդ թշնամական գործողությունները հանգեցնում են հետևանքների»: