|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հայաստանի եւ Ադրբեջանի դիմակայությունը Լեռնային Ղարաբաղի համար դեռեւս մնում է հակամարտության բռնկման պոտենցիալ օջախ. ասվում է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերի` սպառնալիքների մասին զեկույցում, որը ներկայացվել է Կոնգրեսին:
Զեկույցում նշվում է, որ բարձր տոնայնությամբ հռետորությունը, կողմերի միջեւ անվստահությունը եւ բռնության պարբերական դեպքերը զորքերի շփման գծում մեծացնում են հաշվարկներում սխալվելու հավանականությանը, ինչը կհանգեցնի իրադրության սրման. տեղեկացնում է Regnum գործակալությունը եւ հավելում, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրադրության մասին հատվածը բառացիորեն կրկնում է նախորդ տարվա զեկույցը: