|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՌԴ նախագահ Պուտինի առերես զրույցը երկու երկրների համար օգտակար կլինի: Այս մասին նա ասել է Financial Times-ին տված հարցազրույցում:
«Կան նաև համագործակցության համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ: Մենք արդեն տեսել ենք դրանցից մեկը. դա START III-ի երկարաձգումն է: Կան, այսպես կոչված, ռազմավարական կայունության այլ ոլորտներ, որտեղ կարելի էր առաջընթաց արձանագրել»,- ասել է Բլինքենը:
Նա հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը շահագրգռված չէ Ռուսաստանի հետ լարվածության սրմամբ, բայց զգուշացրել է, որ Վաշինգտոնը պատրաստ է պատասխան հարվածներ հասցնել, եթե Մոսկվան անխոհեմ պահի իրեն: «Մենք հետաքրքրված չենք սրացումով: Մենք կցանկանայինք ավելի կանխատեսելի հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, բայց դա կախված է Պուտինից: Եթե Ռուսաստանը շարունակի անխոհեմ ու ագրեսիվ գործել, կարող է վստահ լինել, որ մենք կպատասխանենք»,- ասել է Բլինքենը: