|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Քրդերեն լեզվի հարթակի խոսնակ Շերեֆհան Ջիզիրին նամակ է հղել Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ պահանջելով քրդերենին տալ պաշտոնական կարգավիճակ: Այս մասին հայտնում է Gazeteduvar լրատվական գործակալությունը:
«100 տարի շարունակ ձուլման ենթարկվող քրդերեն լեզուն այժմ գոյության և ոչնչացման կրիտիկական շեմին է: Ինչպես հաճախ եք ասում, ձուլումը հանցագործություն է մարդկության դեմ: Եկեք բոլորս միասին դեմ կանգնենք դրան: Եկեք միասին պայքար մղենք դրա դեմ: Որպես քրդերեն լեզվի պլատֆորմ ՝ մենք բազմիցս ցանկացել ենք հանդիպել ձեզ և ԱԿ կուսակցության ղեկավարներին: Ցավոք, մեր ջանքերն ապարդյուն են եղել»,- ասված է Էրդողանին ուղղված նամակի մեջ: