|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջարկել է Վրաստանին շնորհել Եվրամիությանն անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ, երբ և եթե Թբիլիսին կատարի դրա համար անհրաժեշտ պայմանների մնացած մասը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Հանձնաժողովն առաջարկում է, որ Խորհուրդը Վրաստանին շնորհի թեկնածու երկրի կարգավիճակ՝ հաշվի առնելով այն, որ որոշակի բարեփոխումներ և քայլեր են ձեռնարկվել», - ասել է ֆոն դեր Լայենը։
ԵՄ-ի առաջադրած պայմանները ներառում են այն, որ Վրաստանը հետևի ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցներին, պայքարի ապատեղեկատվության և քաղաքական բևեռացման դեմ, ինչպես նաև 2024 թվականին ապահովի ազատ և արդար ընտրություններ։