|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը ապրիլի 11-ին Վրաստանին և Մոլդովային կհանձնի հարցաթերթիկ՝ կապված ԵՄ անդամակցության դիմումի հետ։
Ըստ եվրահանձնակատարի` պատասխանները կօգնեն Եվրահանձնաժողովին՝ նախապատրաստել տեսակետներ դիմումների վերաբերյալ:
«Նախագահ ֆոն դեր Լայենը հարցաշարը երեկ հանձնել է Ուկրաինային, իսկ երկուշաբթի ես այն կհանձնեմ Վրաստանին և Մոլդովային։ Պատասխանները կօգնեն Հանձնաժողովին՝ պատրաստել իր տեսակետները երեք երկրների կողմից ԵՄ-ին ներկայացված դիմումների վերաբերյալ, ինչպես պահանջում է Եվրամիության խորհուրդը»,- գրել է Վարհեյը Twitter-ում։