|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը մեկնաբանել է տարածաշրջանում Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությունը:
Թուրքիան մասնակցում է Արցախյան հակամարտությանը, Միջերկրական ծովում և Կիպրոսում նրա պահվածքը հակասում է միջազգային իրավունքին: Այս մասին, ըստ ՌԻԱ «Նովոստի»-ի, հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը Բրատիսլավայում սլովակ գործընկեր Իվան Կորչկի հետ հանդիպումից հետո:
Դենդիասի խոսքով` ինքն իր սլովակ գործընկերոջը տեղեկացրել է Արևելյան Միջերկրական ծովի իրադրության, տարածաշրջանում Թուրքիայի ապօրինի պահվածքի մանրամասների և այն մասին, թե ինչպես է Թուրքիան անտեսում միջազգային իրավունքը:
«Մենք նաև հնարավորություն ունեցանք խոսելու Լեռնային Ղարաբաղի մասին, թե որքանով դա կարող է վտանգավոր լինել: Կա մեկ կարևոր տարր, որը միշտ առկա է մեր տարածաշրջանի շուրջ ճգնաժամերի ժամանակ, դա Թուրքիան է: Թուրքիան ներխուժեց Սիրիա, Իրաք, Թուրքիան ջիհադիստներ ուղարկեց Լիբիա, իսկ այժմ Թուրքիան նաև ներգրավված է Արցախյան հակամարտության մեջ: Թուրքիան դառնում է կայունություն խախտող մեր տարածաշրջանում»,- ասել է նա: