|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը գրում է.
«Հարգելի գործընկերներ, դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ, ուզում եմ տեղեկացնել, որ վայր եմ դնում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի լիազորությունները:
Համատեղ աշխատանքի համար շնորհակալ եմ Երեւանի քաղաքապետարանի ղեկավարությանն ու ավագանու խմբակցություններին:
Վստահ եմ, որ այսուհետ եւս հանրակրթության վարչության թիմն ամեն ջանք կգործադրի ոլորտի առջեւ ծառացած խնդիրները արդյունավետ լուծելու ուղղությամբ»: