|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը ձերբակալվել է, տեղեկացնում է РИА НОВОСТИ-ն:
«Երկար բանակցություններից հետո նա որոշեց հանձնվել, նրան տեղափոխել են Բիշքեկ», - տեղեկացրել է աղբյուրի զրուցակիցը:
Տեղեկացրել էինք՝ ուժայինները Կոյ-Տաշ գյուղում նրա նստավայրը գրոհելու եւս մեկ փորձ են ձեռնարկել: Հաղորդվում է, որ հատուկ նշանակության ջոկատի մեքենան սկսել է հարվածել դարպասներին, իսկ նստավայրի մոտ հրաձգություն է լսվել:
Վերջին տեղեկությունների համաձայն, գործողության ընթացքում զոհվել է հատուկ նշանակության ջոկատի մեկ զինծառայող, վիրավորվել է 80 մարդ: Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «Զանգվածային անկարգություններ» և «Խուլիգանություն» հոդվածներով: