|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Մոսկվայի դիրքորոշումը Իսրայելի կողմից Սիրիային ավիահարվածներ հասցնելու վերաբերյալ չի փոխվել, Ռուսաստանը անհրաժեշտ է համարում հարգել երկրի ինքնիշխանությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը եգիպտական «Ալ Ահրամ» թերթին տված հարցազրույցում. հայտնում է РИА Новости-ն:
Նախարարն այդպես է մեկնաբանել դիտարկումը, թե որոշ քաղաքական մեկնաբաններ խոսում են այն մասին, որ Մոսկվայի դիրքորոշումը փոքր-ինչ մեղմացել է այն ժամանակահատվածի համեմատ, երբ 2018-ի սեպտեմբերին Սիրիայում Իսրայելի գործողությունների հետևանքով ռուսական օդանավ է խոցվել: