|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ավիաանվտանգության եվրոպական գործակալությունը զգուշացում է հրապարակել` ուղղված ավիափոխադրողներին, որում ասվում է, որ առաջիկա 72 ժամվա ընթացքում Սիրիային կարող է հարված հասցվել. հայտնում է Говорит Москва-ն:
Խոսքը Միջերկրական ծովի արևելյան շրջանում երթուղիների մասին: Նշվում է, որ ավիահարվածների հետևանքով կարող են խափանումներ լինել նավիգացիայի և ռադիոսարքավորւմների համակարգի աշխատանքներում:
Ավելի վաղ Associated Press-ը, ամերիկացի պաշտոնյաներին հղումով, գրել էր, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան խորհրդակցություն են անցկացրել Սիրիային հարված հասցնելու վերաբերյալ` կապված սիրիական Դումա քաղաքում իրականացված քիմիական հարձակման հետ, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել: