|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետը Գազայի հատվածի հետ սահմանին երկու ռազմական բրիգադ և հրամանատարական կենտրոն է մոտեցրել: Այդ մասին հայտնում է РИА новости-ն` Իսրայելի բանակի մամուլի ծառայությանը հղումով:
Հիշեցնենք, որ պաղեստինյան կողմի հրթիռակոծության հետևանքով Իսրայելում 7 մարդ է վիրավորվել:
Երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, որն այցով ԱՄՆ-ում է, հրթիռակոծության հետ կապված, մտադիր է Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո անհապաղ վերադառնալ Իսրայել: Նա նաև նշել է, որ իսրայելական կողմն ուժով կպատասխանի այդ հանցավոր գործողությանը: