|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Պաղեստինցիների և իսրայելական ուժերի միջև բախումներ են սկսվել Գազայի հատվածի և Իսրայելի սահմանին: Ըստ AFP-ի` բախումները սկսվել են Երուսաղեմում` ԱՄՆ դեսպանատան բացմանն ընդառաջ:
Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ վիրավորվել է 12 պաղեստինցի: Ըստ տեղեկությունների` հազարավոր պաղեստինցներ հավաքվել են սահմանի մոտ, քարեր նետել և մոտեցել ցանկապատին, որի հակառակ կողմում տեղակայվել են իսրայելցի դիպուկահարները:
Նշենք, որ այսօր Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմում կբացվի ԱՄՆ դեսպանատունը: