|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Սպիտակ տունը և ԱՄՆ Կոնգրեսը համաձայնության են եկել երկրի կառավարության աշխատանքի վերսկսման հարցում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ըստ CNN-ի՝ Թրամփն այդ կապակցությամբ իր գոհունակությունն է հայտնել՝ նշելով, որ համաձայնության արդյունքում կառավարությունը կֆինանսավորվի միայն երեք շաբաթով`առանց Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար պահանջվող 5.7 մլրդ դոլարի հատկացման:
Բացի այդ` Թրամփը չի բացառել արտակարգ դրության հաստատումը երկրի հարավային սահմաններին, եթե մինչև փետրվարի 15-ը դեմոկրատները չտան պատի կառուցման ֆինանսավորման համաձայնություն: