|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։ Ժամը 03։00-ի սահմաններում Ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցի տներից մեկի մոտ 2 քաղաքացի բարձրաձայն հայհոյում, վիճաբանում և հարվածներ են հասցնում մեկմեկու։ Պարզվել է, որ նշված փողոցի տներից մեկի առաջին հարկում վիճաբանում են Գյումրիում տեղակայված Ռուսաստանի Դաշնության թիվ 102 ռազմաբազայի հրետանային դիվիզիոնի 2-րդ մարտկոցի հեռախոսավար, շարքային, 21-ամյա Վլադիսլավ Ռոմադինը և նույն ռազմաբազայի վարորդ՝ շարքային, 20-ամյա Դմիտրի Կրասնինը։