|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Երեկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այցով Կիևում էր, նա հանդիպում է ունեցել երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Հանդիպման ժամանակ մասնավորապես քննարկվել են իրավիճակը Դոնբասում և Մինսկի պայմանավորվածությունները. հայտնում է ru.euronews.com-ը:
Պորոշենկոն ասել է, որ Ուկրաինան հավատարիմ է պայմանավորվածություններին, միևնույն ժամանակ մեղադրել է Ռուսաստանին խաղաղ գործընթացի նպատակուղղված տապալման մեջ:
Մերկելը, իր հերթին, ասել է, որ Մինսկի պայմանավորվածությունները ներկայումս չեն կատարվում, այդ պատճառով էլ ՌԴ- դեմ պատժամիջոցային քաղաքականությունը կշարունակվի: Ըստ նրա` գլխավոր պատճառը ինքնահռչակ հանրապետություններում նախատեսված ընտրություններն են, որոնք չեն համապատասխանում Մինսկի պայմանավորվածությունների բովանդակությանը: