|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Մենք կրկին դատապարտում ենք ռուսական ռազմական ուժերի ներկայությունը Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացված շրջաններում»,- ասված է Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունների համատեղ հայտարարության մեջ։
Արտգործնախարարությունները շեշտել են, որ օգոստոսի 7-ը ևս մեկ անգամ հիշեցնում է ռուսական իմպերիալիզմի ծանր հետևանքների մասին։
Նրանք կոչ են արել Ռուսաստանին կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները և լիովին իրականացնել 2008 թվականի օգոստոսի 12-ին և սեպտեմբերի 8-ին ստանձնած պարտավորությունները։
«Օգոստոսի 7-ն այն օրն է, երբ մենք հիշում ենք ռուսական իմպերիալիզմի սարսափելի հետևանքները: 2008 թվականի այս օրը Ռուսաստանի Դաշնությունը ռազմական գործողություններ սկսեց Վրաստանի դեմ՝ նոր հարված հասցնելով նրա տարածքային ամբողջականությանը Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանների օկուպացման միջոցով»,- ասված է եվրոպական չորս երկրների արտաքին գործերի նախարարությունների համատեղ կոչում։
Աղբյուրը՝ Aliq.ge