|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Մամուլում լուրեր են շրջանառվում, թե ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հրաժարական է տալու: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, թե հումորով է վերաբերվում այդ լուրերին:
Հարցին` վարչապետի հետ քննարկում եղե՞լ է, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Վարչապետի հետ խիստ աշխատանքային քննարկում է եղել` կապված ՊԵԿ ընթացիկ աշխատանքների հետ»:
Հարցին` դժգոհություն չի՞ եղել վարչապետի կողմից, նա պատասխանեց` ոչ:
Ճշտող հարցին էլ` առաջիկայում չի՞ լինի իր հրաժարականը, Անանյանն արձագանքեց. «Ճիշտն ասած` ո'չ վարչապետն է տեղյակ եղել, ո'չ` ես»: