|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ձեր մատնանշած փաստի առթիվ քննություն է ընթանում, որի արդյունքներով լրացուցիչ հայտարարություն կարվի. կառավարության նիստից հետո ԶԼՄ ներկայացուցիչների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` անդրադառնալով հարցին` արդյո՞ք մտահոգիչ չէ, որ Բագրատաշեն անցակետի՝ տեխնիկապես վերազինվելուց հետո այնտեղով ռադիոակտիվ նյութ է անցկացվում, և վրացիները կարողանում են բացահայտել, մերոնք՝ ոչ:
ՊԵԿ նախագահն ասաց, որ այս պահին հավելյալ տեղեկություն չի կարող տրամադրել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ռադիոակտիվ նյութի անօրինական տեղափոխման և մաքսային կանոնների խախտման մեղադրանքով հայ-վրացական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետում Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել: