|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էմար Մամեդյարովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդիպում են ունեցել, որի ընթացքում խոսել են նաև ԼՂ հակամարտության թեմայի մասին. հայտնում է Trend-ը:
Մամեդյարովը պատմել է Գուտերեշին երկու օր առաջ Նյու Յորքում ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ ունեցած հանդիպման մասին` նշելով, որ հանդիպման արդյունք դարձավ գիտակցումը, որ անհրաժեշտ է ինտենսիվացնել առարկայական բանակցությունները:
Գուտերեշն, իր հերթին, նշել է, որ աջակցում է ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությանը և նշել, որ ՄԱԿ-ի կառուցները և անձամբ ինքը պատրաստ են ներդրում ունենալ խաղաղ գործընթացի զարգացման գործում: