|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Գերմանիան կցանկանար աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը: Այդ մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը. հայտնում է ТАСС-ը:
«Մենք կխոսենք հարցի մասին, որը խանգարում է այդ տարածաշրջանին: Դա ԼՂ հակամարտությունն է և մենք մեր կողմից կցանկանայինք աջակցել խնդրի լուծմանը»,-ասել նա:
Մերկելը նաև նշել է, որ Ադրբեջանն ու Գերմանիան կարող են ընդլայնել տնտեսական կապերը: Նա Ադրբեջանը տարածաշրջանում Գերմանիայի խոշորագույն առևտրային գործընկերն է անվանել և վստահություն հայտնել, որ այդ այցը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին:
Ալիևն, իր հերթին, Մերկելի այցը պատմական է որակել և նշել, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս այդ այցին: Ալիևը նշել է, որ Գերմանիայի և Ադրբեջանի կապերը կշարունակեն հաջող զարգանալ: