|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ժամեր առաջ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարական ներկայացրեց նախարարի պաշտոնից: Հիմնական պատճառը` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ իր և կառավարության ընդունած որոշումների միջև տարակարծությունն էր: Դա տեղիք տվեց ենթադրությունների, որ հրաժարականները կշարունակվեն: Եվ ահա քիչ առաջ իր հրաժարականի վերաբերյալ տեղեկությունները հերքեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նաև Yerkir.am-ի հետ զրույցում իր հրաժարականի մասին լուրերը հերքեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը` ասելով. «Մենք պայքարող տեսակ ենք»: