|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Դոնեցկի ոստիկանությունը հերքում է Սլավյանսկի անցակետերից մեկի մոտ 10 ռուսամետ ակտիվիստների սպանության մասին լուրերը. հայտնում է Gazeta.ua-ն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ՆԳՆ Դոնեցկի մարզի վարչության հանրության հետ կապերի պատասխանատու Իգոր Դեմինը:
Նա նշել է, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, թեեւ փոխհրաձգություն եղել է: «Անցակետի մոտով ընթացող ավտոմեքենայից տրավմատիկ զենքով կրակ են բացել այնտեղ գտնվող մարդկանց ուղղությամբ: Պատասխան հրաձգություն է սկսվել: Մեքենայի ուղևորներից մեկը վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել»,- ասել է Դեմինը: