|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի` Ղրիմի «անեքսիայի» մասին հայտարարությունը չի նպաստում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների լավացմանը, որոնք չպետք է կախված լինեն արտաքին կոնյունկտուրայից և պետք է բխեն երկու երկրների շահերից: Այդ մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը քննադատել է եվրոպական երկրներին, որոնք, ըստ նրա, սկսել են մոռանալ Ղրիմի մասին, և շեշտել, որ Անկարան չի ճանաչում Ղրիմի միացումը ՌԴ-ին: