|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՌԴ Դաշնային խորհրդի` միջազգային հարցերով կոմիտեի ղեկավարի տեղակալ և Եվրասիական երկխոսության համակարգող Անդրեյ Կլիմովը հայտարարել է, որ ԱՄՆ և ԿԺԴՀ նախագահների հանդիպման չեղարկման պատճառ է դարձել ԱՄՆ-ում ներքաղաքական իրավիճակը. հայտնում է РИА Новости-ն:
«ԱՄՆ-ը կախված է ներքաղաքական իրավիճակից. նոյեմբերին նախատեսված են Կոնգրեսի ստորին պալատի ընտրություններ, Սենատի ընտրույթյուններ, նահանգապետերի վերընտրություն: Եվ ներկայումս Թրամփի, հանրապետականների ու դեմոկրատների հանար դա ավելի կարևոր է, քան արտաքին քաղաքական իրադարձությունները»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես չեղարկել է Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը: