|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայի Ռիզե քաղաքի` նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան համալսարանի հանրակացարանում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել:
Ըստ Cumhuriyet-ի՝ ճաշից հետո ուսանողների մոտ որովայնացավ և գլխապտույտ է սկսվել: Թունավորման կասկածանքով 473 ուսանող տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ նախնական ախտորոշման՝ ուսանողների մոտ սննդային թունավորում է:
Միջադեպի կապակցությամբ հետաքննություն է սկսվել: