|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայի Մանիսա քաղաքում զինվորների զանգվածային թունավորման գործի հետաքննության շրջանակներում պաշտոնից ազատվել է բրիգադի ընդհանուր հրամանատար Շևքի Գյուվենչը. տեղեկացնում է Demokarthaber-ը:
Նշենք, որ սննդային թունավորման հետևանքով 800 զինվոր հոսպիտալացվել էր: Թուրքական ոստիկանության նախնական տվյալների համաձայն՝ զինվորները թունավորվել են ոչ պատշաճ ճանապարհով պատրաստված սննդից: Սակայն սննդի մատակարարման ընկերության աշխատակիցներից մեկը պնդել էր, որ զինվորները թունավորվել են այն պատճառով, որ նրանց մատուցվում է թափելու ենթակա սնունդը: