|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Սաուդյան Արաբիա այցի ընթացքում անակնկալ հրաժարական տված` Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին 10 օր անց գրառում է արել իր թվիթերյան էջում՝ տեղեկացնելով Լիբանան վերադառնալու մասին:
«Ժողովո'ւրդ, ես լավ վիճակում եմ, երկու օրից կվերադառնամ Լիբանան: Ընտանիքս Սաուդյան Արաբիայում է՝ բարիքի երկրում»,-գրել է Հարիրին, ով կասկածվում է պատանդառված լինելու և ստիպողաբար հրաժարական տալու մեջ:
Լիբանանի նախագահ Միշել Աունն իր հերթին հայտարարել է, որ Հարիրիի՝ Բեյրութ վերադարձը առիթ կտա քննարկելու նրա հրաժարականի պայմանները: