|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել է «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչպես նաև այդ նախագծի կարգավորումներից բխող՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մաuին», ««Բարեգործության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին» և «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», ««Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաuին», ««Արխիվային գործի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծերը: Նախագծերի փաթեթը ներկայացված է նախարարության պաշտոնական կայքէջում հետևյալ հղումով՝ http://www.mlsa.am/?p=11279:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մինչև ս/թ. հոկտեմբերի 1-ը նախատեսվում է անցկացնել «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային և մասնագիտական քննարկումներ:
Նախագծերի փաթեթի վերաբերյալ Ձեր առաջարկություններն ու դիտողությունները, ինչպես նաև «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային և մասնագիտական քննարկումներին մասնակցելու Ձեր հայտերը կարող եք ներկայացնել մինչև ս/թ. սեպտեմբերի 20-ը [email protected] էլեկտրոնային հասցեով կամ աշխատանքային կարգով՝ զանգահարելով Աշխատանքի և զբաղվածության վարչություն՝ 010 565354 հեռախոսահամարով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին