|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Փետրվարին ԿԽՄԿ-ն այցելել է կալանավորներին, և դա եղել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի ժամանակ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Երբ ասում ենք` հեռախոսակապի հնարավորություն է տրվում, շատ դեպքերում դա ընկալվում է, թե անվերապահորեն բոլորն օգտվում են դրանից։ Միայն հեռախոսակապ չէ, կապի տարբեր միջոցներ են կիրառվում, և դրանց մի մասը հատուկ համաձայնեցվում է Ադրբեջանի իշխանությունների հետ, այնինչ հիմնական կապը, որ թույլատրվում է, դա Կարմիր խաչի նամակներն են։ Շատ դժվար է ասել` ինչը կարող է անձին դրդել հրաժարվել կապից։ Մարդիկ գտնվում են իրենց համար ոչ բնական պայմաններում, տարբեր որոշումներ կարող են կայացնել` իրենց վիճակից լինելով։ Բայց յուրաքանչյուր տեսակցության ընթացքում մենք նրանց փոխանցում ենք նամակներ կամ ուղերձներ իրենց հարազատներից»,-ասաց Զառա Ամատունին