|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Մոսկովյան շրջանային դատարանում փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան վիրավորներ. РИА Новости-ին պատմել է փաստաբան Սոֆյա Ռուբասսկայան: Նա հայտնել է, որ հրաձգության հետևանքով տուժել են դատարանի աշխատակիցներ, ինքը լսել է մոտ 20 կրակոց:
Ըստ որոշ տեղեկությունների` անհայտ անձը կրակ է բացել «GTA-բանդա»-ի գործով դատավարության ժամանակ: Ավազակախմբի անդամները մեղադրվում են 17 մարդու սպանության մեջ: Նրանք 15 ավտոմեքենաների վրա հարձակում են գործել, թալանել ու սպանել մարդկանց: Ավազակախումբն իր անունը կապում է Grand Theft Auto համակարգչային խաղի հետ: