|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 00:13-ի սահմաններում, ադրբեջանա-իրանական սահմանի Ամիրզեյիթլի գյուղի մոտակայքում ադրբեջանցի սահմանապահները սպանել են 3 մարդու: Այս մասին գրում է turan.az-ը:
Սահմանապահները նկատել են 3 անձի, պահանջել են կանգնել, սակայն սահմանախախտները սկսել են կրակել սահմանապահների ուղղությամբ: Սահմանապահները պատասխան կրակ են բացել, ինչի հետևանքով 3 սահմանախախտն էլ սպանվել են:
Սպանվածների մոտ հայտնաբերվել են 15 կգ թմրանյութ և փամփուշտներ: Սահմանախախտների ինքնությունը ճշտվում է:



