|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հուլիսի 18-ին, ժամը 19.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 7 հասցեի մոտից Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 1986 թ. ծնված Ավետիս Դ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 19.45-ին, թիվ 13 երթուղու միկրոավտոբուսի սրահում Ավետիս Դ.-ն գողացել է 1976 թ. ծնված Գյուլնարա Ե.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար և կուտակային 4 քարտ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: