|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հոկտեմբերի 28-ին` ժամը 15.30-ի սահմաններում, 1927 թ. ծնված Արտաշես Վ.-ն Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում նկատել էր այն անձնավորությանը, որը հոկտեմբերի 26-ին` ժամը 11.00-ի սահմաններում, Գյումրիի Հաղթանակի պողոտայում գտնվող պուրակում նրան հրելով վայր էր գցել, գրպանից հափշտակել դրամապանակը՝ կանխիկ գումարով, և դիմել փախուստի:
Կատարվածի մասին Արտաշես Վ.-ն տեղյակ էր պահել նշված հրապարակում ծառայություն կատարող ոստիկաններին:
Ոստիկանության Կումայրիի բաժին բերման ենթարկվածը 1983 թ. ծնված, նախկինում դատված Գրիգոր Հ.-ն էր: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: