|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Արցախի Հանրապետությունում հուլիսի 19-29-ն ընկած ժամանակահատվածում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ:
Արցախի Հանրապետության ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, խմբակցությունների կողմից նախագահի թեկնածուի առաջադրման վերջնաժամկետը հուլիսի 12-ն էր:
Արդեն իսկ հայտնի է, թե ովքեր կպայքարեն նախագահի պաշտոնի համար, թեկնածուները երկուսն են՝ գործող նախագահ Բակո Սահակյանը, ում սատարում են «Հայրենիք», «Ժողովրդավարություն» և ՀՅԴ խմբակցությունները և «Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը:
Նշենք, որ առաջադրման ավարտից հետո 24 ժամվա ընթացքում կհրապարակվի ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Հանրապետության նախագահի թեկնածուների, ինչպես նաև ընտրության անցկացման օրվա և ժամի մասին: