|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՀ նկարիչների միության նախագահի պաշտոնի համար առաջադրվել է 3 թեկնածու. միության անդամներ Խաչիկ Աբրահամյանը, Կարեն Աղամյանը և Սուրեն Սաֆարյանը: Նախապես առաջադրված 4-րդ թեկնածուն՝ Հաղթանակ Շահումյանը, ինքնաբացարկ ներկայացրեց:
Թեկնածուները ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագրերը՝ կարևորելով միջազգային ցուցահանդեսների կազմակերպումը, երիտասարդ նկարիչներին աջակցություն տալը և շատ այլ հարցեր:
Թեկնածուներն առաջադրվեցին դեկտեմբերի 15-ին՝ միության 19-րդ համագումարում, որի օրակարգում նախագահի ընտրության հարցն է: