|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ամերիկյան ԶԼՄ-ները ցույց են տվել իրենց ծախվածությունը և ինքնուրույն մտածելու բացակայությունը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսի ժամանակ, որը կայացել է ԱՄՆ պետքարտուղարի և նախագահի հետ հանդիպումից հետո. հայտնում է ТАСС-ը:
Զախարովայի խոսքով` ԶԼՄ-ներին չեն հետաքրքրել երկկողմ հարաբերությունները: «Հարցերի մեծ մասը վերաբերում էր ԱՄՆ-ում ընտրություններին Ռուսաստանի միջամտելուն, ինչպես նաև ՀԴԲ-ի ղեկավարի պաշտոնանկությանը»,- ասել է նա:
Ըստ Զախարովայի` դա խոսում է այն մասին, որ ԶԼՄ-ները զուրկ են սեփական կարծիքն ունենալու կարողությունից և ղեկավարվում են որոշ ուժերի կողմից: