|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են Իրանի հետ սահմանին փոխհրաձգության մասին։ Պետական սահմանային ծառայության տվյալներով՝ կրակ է բացվել սահմանը խախտողի ուղղությամբ։
«Ֆիզուլիի շրջանի Բիրինջի Մահմուդլու գյուղի մոտ երկու սահմանախախտ են նկատվել։ Չնայած սահմանապահների զգուշացմանը՝ նրանք փորձել են փախչել դեպքի վայրից։ Սահմանապահ ջոկատը զենք է կիրառել, ինչի հետեւանքով խախտողներից մեկը ոտքից վիրավորվել է։
Նրանցից մեկի մոտ դաշույն է հայտնաբերվել։ Բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո վիրավոր օրինախախտը տեղափոխվել է Ֆուզուլիի շրջանի հիվանդանոց։ Խուզարկությամբ բերման ենթարկվածների մոտ հայտնաբերվել է 6 կգ 400 գ մարիխուանա, մետամֆետամին, 1000 հաբ «կապապրել» եւ 1 դանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։