|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Արագածոտնի մարզի Կարբի համայնքում տեղակայված թիվ 17/15 ընտրատեղամասում միմյանց փոխարեն քվեարկել է 88 անձ: Այս մասին հայտնում է Yerkir.am-ի լրագրողը՝ նշելով, որ դրանք դեռ միայն գրանցված տվյալներն են:
Բացի այդ` ընտրատեղամասում համատարած կուտակումներ են: Yerkir.am-ի լրագրողի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Ռոլանդ Հակոբյանը պատճառաբանեց, թե կուտակումները տեխնիկական սարքավորումներից դժվարությամբ օգտվելու հետևանքով են:
Ի դեպ, այս ընտրատեղամասում այնքան ակտիվ է եղել քվեարկությունը, որ ստիպված են եղել տեղամասում ևս մեկ քվեախցիկ ավելացնել: Տեղամասում 1639 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1088-ը: