|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, երեկ իր ղեկավարած` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում ելույթ ունենալով, պատգամավորներին ողջունել է «Գորշ գայլեր»-ի ժեստով: Ի դեպ, այդպես են միմյանց ողջունում նաև թուրքական «Ազգային շարժում» կուսակցության անդամները:
Ըստ CNN Turk-ի` վարչապետը շնորհակալություն է հայտնել այդ կուսակցության անդամներին խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների փաթեթն անցկացնելու հարցում իր կուսակիցներին աջակցելու համար: «Ազգային շարժման» եղբայրներն ասացին` հայրենիքն ու ժողովուրդը վեր են ամեն ինչից, և մենք համերաշխ ենք նրանց հետ»,- հայտարարել է Յըլդըրըմը: