|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքական «Գորշ գայլեր» ազգայնական կազմակերպության քաղաքական կառույցը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության ֆեյսբուքյան էջը հրապարակել է կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի լուսանկարը, որում նա կրում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի գլխարկը` փորձելով նմանակել նրան: Նկարի տակ տեղ է գտել «Էությունը փոխվում է, չկասկածես. այս արյունը կրկին այն արյունն է» արտահայտությունը:

