|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԲՀԿ 9-րդ համագումարի ընթացքում Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հիշեց, որ երկու տարի առաջ, ստանձնելով ԲՀԿ ղեկավարի պաշտոնը, իր վրա վերցրեց մեծ պատասխանատվություն:
«Շատ դժվար էր մեզ և կոնկրետ` ինձ համար: Չեմ թաքցնում, որ ինձ համար եղել են հուսահատ պահեր: Ունեցել ենք կորուստներ, բացթողումներ, բայց չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով ԲՀԿ բոլոր անդամներին, «ովքեր նվիրյալի պես պահեցին կուսակցությունը՝ հավատալով այս օրվան»:
«ԲՀԿ նախագահը մշտապես եղել է, կա ու կլինի Գագիկ Ծառուկյանը: Երբ գնում ենք գյուղեր, այնտեղ մարդիկ ասում են՝ Ծառուկյանի կուսակցության պատգամավորները եկել են մեզ մոտ»,- ասաց Զոհրաբյանը: