|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Արդեն հայտնի է, որ ԱԺ-ն ապրիլի 9-ին Մարզահամերգային համալիրում արտահերթ նիստ է հրավիրել, որի ժամանակ էլ տեղի է ունենալու Սերժ Սարգսյանի երդման արարողությունը: Խորհրդարանական կուսակցություններից «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ն արդեն հայտարարել են, որ չեն մասնակցելու երդման արարողությանը:
Yerkir.am-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից փորձել է պարզել, թե ԲՀԿ-ն մասնակցելո՞ւ է երդման արարողությանը, թե՞ ոչ:
«Մեզ համար ապրիլի 9-ը ԱԺ հերթական նիստի օր է, եւ ԱԺ նիստին մասնակցել-չմասնակցելու հարց չի քննարկվել քաղխորհրդում կամ խմբակցությունում: Ինչպես կասեր իր գործընկեր Արմեն Ռուստամյանը` օրը կգա, բարին հետը»,- հայտարարեց Զոհրաբյանը;