|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից հետո, թե դուրս է գալիս ՀՀԿ-ից, մամուլում լուրեր են տարածվում, թե Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը /Հովիկ Աբրահամյանի որդին/ մոտ օրերս ազատման դիմում է ներկայացնելու:
Yerkir.am-ին Արտաշատի քաղաքապետարանից հայտնեցին, որ մամուլում տարածված լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
«Պարոն քաղաքապետը շարունակում է իր աշխատանքը և ազատման դիմում չի էլ պատրաստվում ներկայացնել: Մամուլի այդ հրապարակումները իրականությանը չեն համապատասխանում»,- հայտնեցին Արտաշատի քաղաքապետարանից: