|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստից հետո կայացած խորհրդակցության ընթացքում հանձնարարել է շահագրգիռ պետական մարմիններին` սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով, մինչեւ Սահմանադրական դատարանի 2014-ի ապրիլի 3-ի որոշմամբ նախատեսված` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը, Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը։
Օրինագիծն ԱԺ-ում կարող է քննարկման դրվել ապրիլի 28-ին մեկնարկող քառօրյա նիստում: