|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Օգոստոսի 24-ին, ժամը 20.45-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղի փակ վնասվածք, պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 33-ամյա քաղաքացուհի և հայտարարել, որ վնասվածքը ստացել է վրաերթի հետևանքով:
Նույն օրը, ժամը 22.00-ին, 22-ամյա տղամարդը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, Մուշ 2 թաղամասում իր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից հիշյալ քաղաքացուհին ոգելից խմիչք օգտագործած վիճակում հանկարծակի բացելով մեքենայի դուռը դուրս է նետվել ավտոմեքենայից և տեղափոխվել հիվանդանոց:
Քաղաքացուհուն տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է քննություն: