|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Արդեն հայտնել ենք, որ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում գիշերը վթարվել է Falcon-50 օդանավը, որի ուղևորների թվում է եղել նաև ֆրանսիական Total խոշոր նավթային ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Քրիստոֆ դե Մարժերին:
ՌԴ քննչական կոմիտեն հայտնել է, որ ձնահավաք մեքենայի վարորդը հարբած է եղել, ինչը կարող էր վթարի պատճառ դառնալ: Այլ պատճառների թվում դիտարկվում են անբարենպաստ եղանակային պայմանները, օդաչուի հնարավոր սխալը:
Հաղորդվում է նաև, որ միջադեպի պատճառով օդանավակայանի մի շարք պատասխանատու պաշտոնյաներ կհեռացվեն աշխատանքից: