|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Օգոստոսի 2-5-ը, հանրապետության զինված ուժերի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն, բանակի կենտրոնական ենթակայության բրիգադներից մեկի հիմքի վրա անց են կացվել հրամանատարական հավաքներ՝ բանակի միավորումների ու զորամասերի հրետանու և շտաբի պետերի մասնակցությամբ: Հավաքների ընթացքում առավել մեծ ուշադրություն է դարձվել դաշտային պայմաններում իրականացվող պարապմունքներին: Հավաքների մասնակիցները ծանոթացել են ոլորտի բոլոր նորարարություններին, ձեռք են բերել փորձ ու գիտելիքներ՝ զորքերում իրենց ամենօրյա գործունեությունն առավել բարձր մակարդակով իրականացնելու համար:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն