|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում փետրվարի 11-ից 15-ը անցկացվել են առաջին խմբի սպայական կազմի հրամանատարական հավաքներ:
Հավաքների մասնակիցներն ունկդրել են զեկույցներ զինված ուժերի կրթական համակարգում հեռավար ուսուցման ներդրման հեռանկարների, Հայաստանում ՆԱՏՕ-ի սոցիալական եւ կրթական ծրագրերի, ռազմարդյունաբերության զարգացման ուղիների և ՀՀ զինված ուժերի զարգացման հարցում այդ ոլորտի ունեցած դերի վերաբերյալ:
Հավաքների ընթացքում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոսները սպայական կազմին են ցուցադրել էլեկտրոնային եղանակով ուսումնական պարապմունքների անցկացման օրինակելի տարբերակներ: