|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Դեկտեմբերի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում` SAS սուպերմարկետի հարևանությամբ, բախվել են Peugeot մակնիշի 47 ZD 007 համարանիշի և Opel մակնիշի 34 VT 311 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը վթարի հետևանքով 3 հոգի, այդ թվում` երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իզմիրլյան բժշկական կենտրոն, իսկ 3 հոգի էլ տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Մանրամասները՝ այստեղ։